«Ազգ». 11-12-2008- Շվեդիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի են ունեցել Նոբելյան մրցանակների հանձնումը եւ դափնեկիրների ու հյուրերի համար կազմակերպված տոնական ճաշկերույթը: Հանդիսություններն ավանդաբար անցկացվում են Ալֆրեդ Նոբելի հիշատակի օրը. նա մահացել է 1896-ի դեկտեմբերի 10-ին:
Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում հանձնել է 12 մրցանակներից 10: Դափնեկիրներից մեկը գերմանացի Հարոլդ Հաուզենն է, որը դիպլոմի եւ ոսկե մեդալի է արժանացել արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմայի վիրուսի հայտնաբերման համար: Ֆրանսուազ Բարրե-Սինուսսին եւ Լյուկ Մոնտանյեն (Ֆրանսիա) մրցանակ են ստացել մարդու իմունադեֆիցիտի վիրուսի հայտնաբերման համար:
Ամերիկացի Էնրիկո Ֆերմին բացահայտել է տարրական մասնիկների ֆիզիկայում սիմետրիայի ինքնաբերական խախտման մեխանիզմը, իսկ ճապոնացիներ Մակոտո Կոբայակին եւ Տոսիհիդե Մասկավան՝ սիմետրիայի խախտման աղբյուրը:
Մրցանակներ են շնորհվել նաեւ երեք կենսաբանների՝ ճապոնացի Օսամու Սիմումորային, ամերիկացիներ Մարտին Չալֆին եւ Ռոջեր Ցիենին, ինչպես նաեւ ֆրանսիացի գրող Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոյին:
Տնտեսագիտության ասպարեզում մրցանակ է շնորհվել ամերիկացի Փոլ Կրուգմանին:
Դափնեկիրներից մեկը՝ ամերիկացի 87-ամյա ֆիզիկոս Յոիտիրո Նամբուն Ստոկհոլմում չէր առողջական վիճակի պատճառով: Երեկ Չիկագոյում նրան դիպլոմ եւ ոսկե մեդալ է հանձնել ԱՄՆ-ում Շվեդիայի դեսպանը:
Խաղաղության Նոբելյան մրցանակը, Նոբելի կտակի համաձայն, հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Երեկ 2008-ի մրցանակը հանձնվել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիին՝ տարբեր աշխարհամասերում նրա երեսնամյա խաղաղարար գործունեության համար:
Այս տարի Նոբելյան մրցանակները շնորհվում էին 107-րդ անգամ: Գիտության վեց ճյուղերից յուրաքանչյուրում մրցանակի գումարը 10 մլն կրոն է (մոտ 1,2 մլն դոլար):
Thursday, December 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment