Wednesday, May 6, 2009

Վաղը նշվում է Ջոն Կիրակոսյանի 80–ամյակը

Tert.am. 5-5-2009- Մայիսի 6-ին լրանում է հայ ականավոր պետական և քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակախոս, ԱԳ նախարար (1975-1985թթ.) Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ջոն Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանի նշումը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Միջոցառման առաջին օրը կառավարական հանձնաժողովն այցելելու է Ջոն Կիրակոսյանի շիրիմին (Երևանի քաղաքային պանթեոն)։

No comments: