Tuesday, May 5, 2009

Քարոզարշավը թեժ է լինելո՞ւ

A1+- 4-5-2009- Արդեն 3 օր է, ինչ պաշտոնապես մեկնարկել է Երեւանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են հանդիպումները ընտրողների հետ, քաղաքական գովազդները, հավաքներն ու այլ քարոզչական միջոցառումներ: Այս ընտրությունների “նորահայտնությունը” ընտրական ԿԸՀ`անհատների հաշվառման եւ ընտրություններին մասնակցության հնարավորությունն է, ինչը կուսակցությունների, ընդհուպ մինչեւ Տիգրան Կարապետյանի դժգոհությունն է առաջացրել եւ նա որոշումը վիճարկել է Վարչական դատարանում: : Կարեւոր “նորահայտություն” է նաեւ Արդարադատության նախարարի նախաձեռնությանը` “կուսակցություններին խոստումներով ու փող բաժանելու մեթոդներով” գործելը արգելող: Ի վերջո կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական ցուցակը գլխավորողների նման տեսքով արդեն իսկ ինտրիգային ու լարված քարոզարշավ է խոստանում: Այս ընտրություններին ՀԱՍԿ-ը մասնակցում է “Հավատա եւ վստահիր”, “Բարեկարգ եւ բարգավաճ քաղաք, բարետես եւ բարեկեցիկ քաղաքացի ” կարգախոսներով: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն էլ ընտրել է ` “Վեհ քաղաքին վեհ գաղափար, վեհ մոտեցում”, “Սերը պետք է առաջնորդի բոլորին”, «Երաշխիքներ բոլորին» կարգախոսները: ՀՅԴ Դաշնակցությունը «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես…» կարգախոսով է գործում եւ 15 բաժնից կազմված իր նախընտրական ծրագրում անդրադառնում է բոլոր ոլորտներին, որտեղ առաջնային է համարում մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարումների բացառումը: ՕԵԿ-ը «Նոր Երեւան» կարգախոսն է ընտրել եւ Հեղինե Բիշարյանի քաղաքապետ դառնալու դեպքում «նոր հնարավորություններ, նոր մոտեցումներ, նոր կառավարում» է խոստանում: Ընդդիմությունը սկսում է քարոզարշավը հանրահավաքով, ապա նաեւ Հյուսիսային պողոտայում նախատեսվելիք միջոցառումների անցկացման համար քաղաքապետարանի խոչընդոտներով: ԲՀԿ-ն իր “ինտերնետ գործիքներն” է ներկայացնում հանրությանը, ՀՀԿ-ն ասֆալտապատում է իրականացնում համայնքներում: Մեկնաբանությունների բաժնում մեկ անգամ եւս ներկայացնում եմ թեկնածուների կենսագրություններն ու կուսակցությունների համամասնական ցուցակը գլխավորող առաջին 3 մարդկանց մասին ընդհանուր ինֆորմացիա:

No comments: