Monday, January 31, 2011

Հայաստանում աճել է ինքնասպանությունների թիվը

News.am. 31-1-2011- Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը։ Այս տեղեկատվությունն այսօր՝ հունվարի 31-ին հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Գյուլումջյանը։
2010 թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թ.։ Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը՝ ինքնասպանության փորձ։
Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք։
Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում։ Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով։

No comments: