Wednesday, May 6, 2009

Եվրոպական միությունը երկուշաբթի օրը հրապարակել է տնտեսական կանխատեսման նոր զեկույց, որի համաձայն, անդամ երկրների տնտեսական ցուցանիշներն ...

Եվրոպական միությունը երկուշաբթի օրը հրապարակել է տնտեսական կանխատեսման նոր զեկույց, որի համաձայն, անդամ երկրների տնտեսական ցուցանիշներն առաջիկայում է’լ ավելի են ընկնելու: «Ազատություն- 5-5-2009- Ըստ մասնագետների, բարելավում մինչեւ հաջորդ տարեվերջ ակնկալել չի կարելի: Տուժելու են արտահանողները, աճելու է գործազրկությունը: Առնվազն 4 տոկոսի հասնող անկում է լինելու թե’ 27 երկրներից կազմված Եվրամիությունում եւ թե’ եվրոգոտու 16 երկրներում:2009-2010 թվականներին Եվրամիության տարածքում աշխատանքից կզրկվի շուրջ 8.5 միլիոն մարդ: Էապես տուժում են արտադրությունն ու արտահանումը: Եվրոգոտում արտահանման նվազումը կհասնի աննախադեպ ցուցանիշի՝ 13 տոկոսի:Եվրամիության տնտեսական քաղաքականության եւ ֆինանսական գործերով հանձնակատար Խոակին Ալմունիան մայիսի 4-ին Բրյուսելում խոսել է անկման պատճառների եւ ծավալի մասին:«Միջազգային ճգնաժամի խորացումը եւ համաշխարհային առետրի անկումը Եվրոպայում առաջացրել են Երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական ամենածանր ճգնաժամը»,- ասել է Ալմունիան:Եվրահանձնաժողովը ենթադրում է, որ գալիք տարում հնարավոր կլինի տնտեսության «համեստ» վերելք, սակայն դրա նախապայմանը կլինի բանկային համակարգի կանոնավոր գործունեության վերականգնումը:

No comments: