Saturday, May 9, 2009

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ՉԷ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԶԻՆԵԼՈՒՆ

Lragir 8-5-2009- Հայաստանի ոստիկանությունը դեմ չի լինի, որ լրագրողները զենք կրելու իրավունք ունենան: Այդ մասին հայտարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը: Թամամյանը նշել է, որ ոստիկանությունը մտահոգված է լրագրողների վրա հարձակումների առիթներով: Թամամյանը նշել է նաեւ, որ նախօրեին տեղի է ունեցել լրագրողների դեմ հաճախակիացած հարձակումների առիթով խորհրդակցություն: “Մենք գիշեր ու ցերեկ աշխատելու ենք եւ անելու ենք ամեն ինչ, որ բացահայտենք այդ դեպքերը: Հավատացեք ինձ”, հայտարարել է Հովհաննես Թամամյանը: Կողմ արտահայտվելով լրագրողներին զենք տրամադրելուն, Թամամյանն ասել է, թե թող հանցագործը իմանա, որ լրագրողը զենք ունի եւ կարող է օգտագործել այն:

No comments: