Wednesday, May 6, 2009

The Wall Street Journal-ն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին

Tert.am. 5-5-2009- Tert.am. 5-5-2009- Չնայած մեսկուսացմանը, որի «շնորհիվ» Հայաստանը նախ և առաջ փրկվեց ճգնաժամի հետևանքներից, և բյուջետային զգուշավոր քաղաքականությունից, երկրի տնտեսությունը լրջորեն տուժում է այն պատճառով, որ արտասահմանում ապրող հայերը չեն կարողանում ավելի շատ փողեր ուղարկել տուն: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Ըստ պարբերականի՝ այժմ շատ գաղթականներ վերադառնում են հայրենիք, ինչը հավելյալ դժվարություններ և, միևնույն ժամանակ, հավելյալ հնարավորություններ է ստեղծում երկրի տնտեսության համար: Հայաստանի բանկերը շատ փոքր են, որպեսզի դրանց վրա ազդի հիպոթեկային ճգնաժամը։ Բացի այդ, կարգավորող մարմինները բանկերին արգելել են ռիսկային գործարքների գնալ արտասահմանյան տարադրամով: Արտահանումը, բնականաբար, նվազել է, սակայն այն երբեք հայկական տնտեսության մեջ կարևոր տեղ չի զբաղեցրել: Արտասահմանյան փոխադրումների մեծ մասը ներդրվել է շինարարության մեջ` պղպջակ առաջացնելով շինարարական շուկայում, որն այժմ պայթում է: Արդյունքում՝ այօր Երևանում մի շարք ապօրինի շինություններ կան: Արտահանմանը մեծ վնաս հասցրեցին պղնձի իջնող գները: «Արտահանման հատվածի փոքր ծավալները հիմնականում պայմանավորված են քաղաքական գործոններով. Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը փակ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով»,- ասված է հրապարակման մեջ։

No comments: