Wednesday, May 6, 2009

ՌԱՅՍԸ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պաշտպանել է Ջորջ Բուշի հակաահաբեկչական քաղաքականությունը: Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, նա հայտարարել է, որ ահաբեկչության համար կասկածվողների հարցաքննության կոշտ մեթոդների կիրառումն արդարացված է եղել: Ապրիլին հետախուզության հարցերով Սենատի հանձնաժողովը հրապարակել է զեկույց՝ նման մեթոդները թույլատրելու գործում նախկին վարչակազմի անդամների դերի մասին: Պարզվել է, որ Ռայսն առաջիններից էր, որ արտոնել է այդ գործողությունները: «Հուսով եմ` մարդիկ հասկանում են, որ պայքար է մղվել: Բոլորս նոր հարձակման մտավախություն ենք ունեցել: Սեպտեմբերի 11-ը կառավարությունում աշխատանքիս վատագույն օրն էր. տեսել եմ, թե ինչպես է 3 հազար ամերիկացի զոհվել: Սակայն, նույնիսկ նման բարդ պայմաններում, նախագահը չէր թույլատրի անօրինական որևէ բան»,ասել է Ռայսը` նկատի ունենալով հարցաքննության կոշտ մեթոդները, իսկ ավելի ճիշտ` ահաբեկչության համար կասկածվողների խոշտանգումները:

No comments: