Tert.am.16-6-2009- Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին։
Հանդիպման ընթացքում համազեկուցողների հարցերը վերաբերել են համաներմանը, մարտի մեկի դեպքերի հետ կապված քրեական գործերում ներգրավված վկաների խնդիրներին. ինչպես նաև փաստահավաք խմբի գործունեությանը։
Արմեն Հարությունյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման վերաբերյալ՝ նշելով, որ համաներումը պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա` նեռարյալ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիները։ Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձևավորմանը։
Վկաների հետ կապված խնդիրները քննարկելիս Պաշտպանը նշել է, որ դեռևս 7-8 ամիս առաջ խոսել է այն մասին, որ Պաշտպանի գրասենյակը ստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը պատշաճ ուշադրություն չեն դարձրել այդ հաղորդումներին. արդյունքում վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից դատարանում։
Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ, հաղորդում են ՄԻ պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment