Tert.am. 18-6-2009- Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից 2008-2009թթ.-ին զգալի քայլեր են ձեռնարկվել հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ակտիվացման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման և այս հանցագործության զոհ դարձած անձանց աջակցության կազմակերպման ուղղությամբ։ Պետության կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկվել այդ ոլորտում պետական ֆինանսական մասնակցության ավելացման, այդ թվում նաև` վերականգնման կենտրոններում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց աջակցության ապահովման առումով։
Հայաստանում 21-րդ դարի չարիք դիտվող այս երևույթի դեմ պայքարի ոլորտում արձանագրված առաջընթացն իր արտացոլումն է գտել 2009 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) վերաբերյալ ամենամյա զեկույցում, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին և այս հանցագործության նկատմամբ պետությունների համապատասխան քայլերին։
Հաշվի առնելով ՀՀ կողմից ձեռնարկված քայլերը մարդկանց շահագործման դեմ պայքարի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են քրեական հետապնդումը, պաշտպանությունը և կանխարգելումը՝ Հայաստանի Հանրապետությունը, չորս տարի անընդմեջ 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում գտնվելուց հետո, դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում։
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է առավել արդյունավետորեն իրականացնել այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները` լիարժեք ու համակողմանի դարձնելով իր քաղաքացիների և զոհերի իրավունքների պաշտպանությունը բոլոր ասպեկտներով։
Friday, June 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment