/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում զբոսաշրջության զարգացման խնդիրներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Այնուհետեւ տեղի են ունեցել ծավալուն քննարկումներ:
Նախագահը կարեւորել է զբոսաշրջության զարգացումը` այն համարելով ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ուղղություններից մեկը: Երկրի ղեկավարը հանձնարարել է մշակել եւ ներկայացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, որում բազմակողմանի եւ հիմնավորված ձեւով կարտացոլվեն Արցախում այս ոլորտի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Friday, June 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment