«ԱԶԳ», 18-06-2009- Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2010-ի երկրի բյուջեի արտաքին գործողությունների հատկացումները: Հայաստանի համար նախատեսված հատկացումները ավելացվել ենՙ հասնելով 48 մլն դոլարի, ռազմական ծախսերի համար կտրամադրվի 3 մլն դոլար գումար, իսկ 450 հազար դոլար էլ կտրամադրվի ռազմական կրթության համար: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը իր բյուջեում 10 մլն դոլարի չափով օգնություն է նախատեսել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Հիշեցնենք, որ ըստ Սպիտակ տան, ներկայացված բյուջեում Հայաստանի համար նախատեսված էր միայն 30 մլն դոլարի օգնություն, իսկ ԼՂՀ-ին ընդհանրապես օգնություն չէր նախատեսված: Փաստորեն հայկական լոբբիստական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ավելացնել թե՛ ՀՀ-ին եւ թե՛ ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնությունը:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment