Thursday, June 18, 2009

Օբաման սպանեց...

Tert.am.17-6-2009- CNBS հեռուստաալիքի ուղիղ եթերում ցուցադրվող հարցազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սպանեց խանգարող ճանճին։ Միջատին ամեն կերպ համոզել են հեռանալ սրահից, բայց վերջինս համառություն է դրսևորել՝ փորձելով նստել նախագահի բաճկոնի վրա։ Արդյունքում Սպիտակ տան ղեկավարը գտել է տվյալ իրավիճակից ելքը։«Հեյ, մի կողմ գնա»,- ասել է Օբաման ճանճին։ Սակայն այն անտեսել է նախագահի խնդրանքը։ Այդ ժամանակ Օբաման սպասեց, երբ ճանճը մի տեղ նստի, և սպանեց միջատին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հանգիստ շարունակեց. «Այսպիսով, ինչի՞ մասին էինք խոսում։ Լավ է, չէ՞։ Ես նրան խաբեցի»,- ասել է ԱՄՆ նախագահը վաղամեռիկ ճանճի մասին։

No comments: