/PanARMENIAN.Net/ 17.06.2009 - Հայ-սիրիական հարաբերություններն ընդօրինակելի են եւ հետագա խորացման մեծ պոտենցիալ ունեն: Այդ մասին Երեւանում Սիրայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ հակագործակցությունը հաջող կերպով զարգանում է տարբեր ոլորտներում. տնտեսությունից մինչեւ հումանիտար ոլորտ: «Մենք գիտենք Սիրիայի հայ համայնքի պոտենցիալը, բայց ցավոք սրտի նա շատ ակտիվ չէ հայրենիքի տնտեսության մեջ ներդրումների հարցում: Սակայն ես համոզված եմ, որ այդ դրությունն արագ կուղղվի»,- ասել է Սարգսյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի պարբերաբար հանդիպումների մասին: «Մենք նախագահի հետ պայմանավորվել ենք, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ հանձնաժողովն արդեն հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքի մասին»,- ասել է Սարգսյանը:
Իր հերթին Բաշար Ալ-Ասադը Սերժ Սարգսյանին նրա համար հարմար ժամանակ հրավիրել է Սիրիա:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment