Wednesday, June 24, 2009

Որքան շատ են Հայաստանին նեղը գցում, այնքան շատ է հակազդում - Բրայզա

Tert.am.23-6-2009- «Ես հասկանում եմ Ադրբեջանի մտահոգվածությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մերձեցման կապակցությամբ: Ես գիտեմ, որ այդ թեման տարբեր տեսանկյուններից է գնահատվում»: ԱՄՆ-ի քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ինչպես նաև բուժվեն պատմական վերքերն ու տարածաշրջանում կայունություն հաստատվի, ինչն էլ, իր հերթին, դեպի խաղաղություն տանող ճանապարհ կբացի»: Այս մասին 1news.az-ին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Բրայզայի խոսքերով` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը կառուցողական դեր կխաղա հայ–ադրբեջանական բանակցություններում: Որքան շատ են Հայաստանին նեղը գցում, այնքան շատ է հակազդում: «Ներկա պահին հայ-թուրքական սահմանների բացումն առաջնահերթ հարց չէ: Ներկա պահին քննարկվում են աշխատանքների գրաֆիկը և առաջիկա քայլերը: Իսկ սահմանների բացումն ապագայի հարց է: Կցանկանայի նաև նշել, որ մենք փորձում ենք լուծել երկու հարց` Ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, զուգահեռ ուղիներով, սակայն տարբեր արագություններով: Օրինակ, այս շաբաթ ես մեկնում եմ Փարիզ, որպեսզի մասնակցեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը»,- ասել է Բրայզան:

No comments: