Wednesday, June 24, 2009

Սահակաշվիլին վաղը կժամանի Հայաստան

Tert.am.23-6-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և տիկին Սանդրա Ռուլովսը։ Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը։ Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Հունիսի 24-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի նախագահի և տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք, հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից։ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին։ Այնուհետև Երևանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից։

No comments: