Thursday, November 25, 2010

Hurriyet. ԱՄՆ կոնգրեսը հրեական լոբբիի խաղահրապարակն է

Panorama.am. 25-11-2010- Հրեական լոբբին Թուրքիային պաշտոնապես ցույց է տալիս իր ատամները` թիկունքում ունենալով Վաշինգտոնին: Այսպես համոզված է թուրք հեղինակավոր վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը: Թուրքական «Hurriyet» պարբերականում հրապարակած իր հոդվածում նա նկատել է տալիս, որ ԱՄՆ-ում գրեթե ամեն տեղ` կոնգրեսում, լրատվամիջոցներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կան հրեական լոբբիստական ուժեր, որոնք մինչև հիմա համբերատար պաշտպանում էին Թուրքիային: Այժմ, ըստ Բիրանդի, թուրք-իսրայելական հարաբերություններում արդեն ամեն ինչ այլ է: Կրակը բորբոքվում է: Հրեաները բացահայտորեն ցուցադրում են իրենց ուժը: Ցույց են տալիս, թե ինչպես կարող են ազդեցություն ունենալ Արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի վրա: Ճիշտ է դեռ վերջնականապես կապը չեն խզել թուրքերի հետ, բայց հասկացնել են տալիս, որ եթե այսպես շարունակվի բոլորը կապերը կկտրվեն:
«Թուրք-ամերիկյան հարաբերություններով հետաքրքրվողները պետք է մի բան քաջ գիտենան. ԱՄՆ-ի համար աշխարհը մի կողմ, Իսրայելը` մի կողմ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները պայմանավորված են թուրք-իսրայելական հարաբերություններով: Եթե Իսրայելի հետ կռիվ եք անում, նույնն է թե` ԱՄն-ի հետ եք կռիվ անում»,- նշում է հոդվածագիրը: Նրա դիտարկմամբ` Անկարան պետք է փոխի իր քաղաքական ուղեծիրը, քանի որ հնարավոր չէ, Իսրայելի հետ թշնամանալով, բարեկամանալ Վաշինգտոնի հետ: Ահա թե ինչու են օրըստօրե թուլանում Թուրքիայի դիրքերը Վաշինգտոնում: Բավական է հենց միայն այն, որ Իսրայելը բնաջնջել ցանկացող երկիր Իրանի հետ Թուրքիան մերձենում է:
Թուրք փորձագետը նշում է նաև, որ ԱՄՆ կոնգրեսում դրությունը Անկարայի համար ծայրաստիճան անհուսալի է: Բիրանդի բնորոշմամբ` կոնգրեսականների մեծ մասի համար ամեն բան սև ու սպիտակի մեջ է. Կամ ԱՄՆ-ի ու Իսրայելի բարեկամն եք, կամ` թշնամին: Այլ տարբերակ չկա:
«Իրանը թշնամի է, Ահմադինեժադը` սատանա: Այդ երկրի նախագահի հետ եթե գրկախառնվում ես, կոնգրեսականների համար դա արդեն վատ է:Հետո ինչքան ուզում ես փորձիր հասկացնել ու բացատրել կատարվածի իմաստը, մեկ է, ոչինչ չի փոխվի: Կոնգրեսը հրեական լոբբի խաղահրապարակն է»:
Հոդվածագիրը նաև ընդգծում է, թե ինչերից զրկվեց Անկարան` վատթարացնելով հարաբերությունները Իսրայելի հետ:
Հրեաները թուրքերի համար
• խոչընդոտում էին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
• չէին աջակցում քրդական հարցին
• Թուրքիան ինչ զենք ցանկանար, անմիջապես ընդառաջում էին:
«Հրեական լոբբին Կոնգրեսի դուռը փակեց Թուրքիայի առաջ: Նրանց օգտագործած կարգախոսներն էլ շատ ազդեցիկ են»,- նշում է թուրք փորձագետը:
• Թուրքիան դավաճանում է Միացյալ Նահանգներին
• Թուրքիան արդեն անվստահելի երկիր է
• Թուրքիան ԱՄՆ-ի թշնամիների հետ բարեկամություն է անում

No comments: