Tert.am. 18-6-2009- «Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես` արվեստի, երաժշտության, բժշկության, արհեստագործության և այլ բնագավառներում։ Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին և ռասսայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների և ազգերի հակամարտության ակունքը, ինչը հանգեցրեց համաշխարհային անվտանգության և խաղաղության ապակայունացմանը աշխարհի բազմաթիվ վայրերում, հատկապես` Միջին Արևելքի, Կովկասի և Ասիայի տարածաշրջաններում»,- այսօր Հայաստանում պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը։
Շարունակելով խոսքը՝ Սիրիայի նախագահը խոսել է այն երևույթների մասին, որոնք խոչընդոտներ են ստեղծում այնպիսի սկզբունքների ճանապարհներին, ինչպիսին է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
«Այս կողմնակալ և անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների և հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ դարում իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար ժողովուրդների մղած երկար պայքարից հետո։ Այստեղ ի հայտ են գալիս որոշ երկրների և ժողովուրդների փորձությունները, ինչպիսիք են արաբ ժողովուրդի պայքարը Իսրայելի կողմից արաբական տարածքների օկուպացիայի դեմ, հատկապես Սիրիայում մեր ժողովուրդի պայքարը` Իսրայելի կողմից շարունակվող սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիայի դեմ, ինչպես նաև հայ ժողովրդի փորձությունը, լինի դա բարձր պատասխանատվության ոգով իր իրավունքները պաշտպանելով, թե աշխարհի տարբեր երկրներում նրա զավակների միաձուլման ու շաղկապմամբ։ Այս երկու փորձությունները կրում են հանդուրժողականության արժեքներ` ապացուցելով, որ մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, միաձուլումը, զանազանությունն ու համերաշխությունը հարստացնում են համամարդկային արժեքները»,- մասնավորապես ասել է Բաշար Ալ-Ասադը։
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment