HayInfo. 18-6-2009- Երեկ ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը հաստատել է 2010թ. բյուջետային տարվա Արտասահմանյան ֆինանսավորումների գործողությունների օրինագիծը: Համաձայն օրինագծի` Հայաստանը 2010թ. ԱՄՆ-ի կողմից ստանալու է 48 միլիոն դոլար, որից 3 միլիոնը տրամադրվելու է Արտաքին ռազմական ֆինանսավորմանը, 450000 դոլարը` Միջազգային ռազմական կրթական դասընթացների ֆինասավորմանը: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղը նույնպես ստանալու է 10 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ադրբեջանի ֆինանսավորումը չի ավելացվել, ինչպես հայտարարվում էր նախկինում:
«Ասամբլեան իր երախտագիտությունն է հայտնում հատուկ հանձնաժողովի նախագահ Նիտա Լոուեյին և Ենթահանձնաժողովի անդամներին` նման դրական արդյունք գրանցելու համար»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված օգնությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման ազդեցության հաղթահարմանը»,- ասել է Արդունին:
Friday, June 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment