Friday, June 19, 2009

Սերժ Սարգսյան. Քաղաքականությունն ու տնտեսությունը պետք է ձգտեն հավասարության

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Այսօր Երեւանում բացվել է հայ-սիրիական գործարար համաժողովը, որին ներկա էին Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բաշար Ալ-Ասադը «Երկու երկրների հարաբերություններում քաղաքականությունն ու տնտեսությունը պետք է հավասարակշռեն իրար եւ դա ոչ միայն բարի ցանկություն է, այլ նաեւ հասանելի ցանկություն: Այդ նպատակին հասնելու համար կարեւորվում է երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացումն եւ քաղաքական կամքը: Նախօրեին Սիրիայի նախագահի հետ բանակցություններում մենք կարեւորեցինք առեւտրատնտեսական համագործակցությունը»,-ասել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ընդգծել է, որ ափսոսում է, որ տնտեսական հարաբերություններն այն նույն մակարդակի վրա չեն, ինչ երկու երկրների բարեկամական հարաբերությունները: «Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունները պետք է իրավապայմանագրային դաշտը ձեւավորեն: Արդեն համաձայնագիր է կնքվել ներդրումների խթանման մասին, ինչը եւս մեկ քայլ է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը նաեւ կոչ է արել սիրիահայ համայնքին ի նպաստ բերել իրենց բիզնեսը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ ընդգծել է, որ յուրաքանչյուր նախագիծ կստանա երկու երկրների նախագահների աջակցությունը:

No comments: