Thursday, June 25, 2009

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը

HayInfo-24-6-2009- Առաջիկայում պետք չէ ակտիվություն ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում, գտնում է Հայոց համազգային շարժման վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: «Թուրքիան ստացավ այն, ինչի մասին երազում էր եւ պատմաբանների խմբի ստեղծումից հետո, անցել է ղարաբաղյան խնդրի լուծմանը»,-ասել է նա այսօրվա մամլո ասուլիսում: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԸստ Շահնազարյանի, Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է տանում ղարաբաղյան հարցի լուծումը, ինչը «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողում է»: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ վերջերս ԼՂՀ հարցի կարգավորումն երբեք չի եղել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում:

No comments: