Thursday, June 25, 2009

«ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՐՇԱՎԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է»

Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, թուրք առաջադեմ լրագրող եւ մտավորական, 2008-ի դեկտեմբերին հայերից ներողություն խնդրելու արշավը նախաձեռնող Ջենքիզ Աքթարն անցած շաբաթ Բարեգործականի «Ասպետ» կոմիտեի հրավերով գտնվել է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Մարմարան», Աքթարն իր դասախոսությունը սկսել է հետեւյալ խոսքերով. «Տարիներ ի վեր հայերի հետ կատարվածը գաղտնիք չի եղել ինձ համար: Թուրքիայում այդ հարցը հանրային քննարկման առարկա է դարձել վերջին տարիներին: Երբ ասում են խոսքի ազատություն, նշանակում է, որ արգելված թեմաները նույնպես պետք է քննարկվեն: Հայկական հարցն անշուշտ այդ տաբուներից մեկն էր, եթե ոչ ամենագլխավորը: Գալով այն հարցին, թե ինչն է ինձ ստիպել նախաձեռնել հայերից ներողություն խնդրելու արշավը, ապա դա, անտարակույս, իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանությունն էր: Այդ ոճիրը ցնցող էր, եւ ես հասկացա, որ մի բան պիտի անեմ` այնքան ցնցող, որքան Հրանտի սպանությունը»: Աքթարը հայտնել է, որ ներողության արշավն ինքը միայնակ չի կազմակերպել, ընդհանուր առմամբ այս աշխատանքին լծված են 360 մտավորականներ, գիտնականներ ու գործարարներ:

No comments: