Friday, June 19, 2009

Պիտեր Սեմնեբին հավատում է ղարաբաղյան հարցի առաջընթացին

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց է գրանցվել: «Առաջընթացի հնարավորությունը ակնհայտ է դառնում բանակցությունների գործընթացի ուշադիր քննման դեպքում, դրանք ակտիվանում են: Ամեն ամիս մենք երկու հանդիպում ենք անցկացնում եւ շուտով կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում»,-ասել է նա: Անդրադառնալով առկա ռիսկին, Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ անմտություն կլիներ անտեսել ռիսկը, սակայն երկու կողմերը հասկանում են այն հսկայական գինը, որն իրենք ստիպված կլինեն վճարել լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:

No comments: