Wednesday, June 17, 2009

ՄԱԴՈՆՆԱՆ ՍԵՎԱՄՈՐԹ ԴՈՒՍՏՐ ՈՒՆԻ

«Առավոտ» 16-6-2009- Սեւամորթ բալիկի մայրը դառնալը Մադոննայի վրա «նստել» է 20 մլն դոլար: Մալավիի Հանրապետության քաղաքացի Մերսիին որդեգրելու համար փոփ-աստղը ոչ միայն մեծ գումար է ծախսել, այլեւ տարիներ: Բանն այն է, որ, ըստ այդ երկրի օրենքների, որդեգիրը պիտի ապրեր երեխայի հայրենիքում: Ու քանի որ Մադոննան սովոր չէ հանձնվելու, մի քանի անգամ դատարանով փորձել է պաշտպանել «մայրանալու» իր իրավունքը: Եվ, վերջապես, իր փաստաբանների օգնությամբ հասել է ցանկալի արդյունքի: Ինչ վերաբերում է 20 մլն դոլարին, այդ գումարը կուղղվի Մալավիի որբերի եւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր երեխաների կարիքները հոգալուն: Շ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: