Tert.am. 18-6-2009- Հայաստանում այսօր կեսօրից հետո գրանցված երկրաշարժը ամբողջ քաղաքը խառնել է իրար։ Tert.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, թե երկրաշարժը կրկնվելու է, իսկ ականատեսների հաղորդմամբ անգամ բուհերից մարդկանց տարհանում են։ Որոշ հեռուստաընեկություններ էլ հաղորդել են, թե հաջորդ ցնցումը սպասվում էր ժամը 15–ին։
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել է, որ երկրաշարժի ցնցումը չի կրկնվելու և որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի եղել։ Այսինքն, ըստ նրա, սխալ են տեղեկությունները, թե երկրորդ ցնցումն է սպասվում առաջիկա ժամերին։
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment