Thursday, June 25, 2009

Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերը նախապայման չեն հայ–թուրքական հարաբերություններում

HayInfo-24-6-2009- Հայոց ցեղասպանության հարցը մեզ համար չի կարող սակարկման առարկա լինել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ–թուրքական հարաբեությունների մասին Հայաստանի իշխանության տեսակետն է կրկնել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու հիշեցրել նախագահ Սարգսյանի մոտեցումը, թե Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հարցը չեն կարող նախապայման լինել հայ–թուրքական հարաբերություններում։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ «Ավելին, մենք հավատում ենք, որ ուշ, թե շուտ, ինչպես ողջ առաջադեմ մարդկությունը, այնպես էլ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դեռ որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի հերքել Հայոց ցեղասպանության հարցը»,– ասել է Էդուարդ Շարմազանովը ու շարունակել. «Հայոց ցեղասպանության հարցը երբեք՝ գոնե այս իշխանությունների օրոք երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի քաղաքական օրակարգից։ Ինչ վերաբերվում հայ–թուրքական ճանապարհային քարտեզին, ՀՀԿ մամուլի խոսնակը կարծիք է հայտնել, թե այդ գործընթացը դեռ չի ավարտվել։

No comments: