Wednesday, June 24, 2009

«Համաներումը կիսահղի փաստաթուղթ է»,- կարծում է Գագիկ Ջհանգիրյանը

Tert.am.23-6-2009- Այսօր ՀՀ ԱԱԾ շենքից ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Մինչ նրա դուրս գալն արդեն շենքի մոտ էին հավաքվել ՀԱԿ-ի ներկայացուցիչները, նոր ազատված քաղբանտարկյալներն ու նրա հարազատներն ու ընկերները։ Նրան, ինչպես և բոլոր քաղբանտարկայլներին, դիմավորեցին ծափերով։ Ջհանգիրյանն իր խոսքում, առաջին հերթին, տոկունություն, կամք, արիություն ցանկացավ ճաղավանդակների հետևում մնացած իր բոլոր ընկերներին ու խոստացավ, որ իրենք արագ ազատ ենք արձակելու նրանց։ Խոսելով նաև համաներման մասին՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Համաներումը ընդհանրապես չի առնչվում մարտի մեկի իրադարձությունների հետ, ապօրինի կալանված անձանց հետ։ Համաժողովրդական շարժման, համաժողովրդական շարժման ճնշումների և եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունված կիսահղի փաստաթուղթ է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ Իսկ իր հետագա քայլերի մասին Ջհանգիրյանն ասաց հետևյալը. «Ինչ քայլեր կանի Հայ Ազգային Կոնգրեսը, ես նրա շարքային զինվորն եմ»։

No comments: