Thursday, June 25, 2009

«Առավոտ». Հայաստանն էլի պարտվեց եվրոպական դատարանում

Ներկայացնենք մեկ լուր օրաթերթից: Հայաստանն էլի պարտվեց եվրոպական դատարանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է իր վճիռը «Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ Նելլի Մինասյանը և նրա դուստրը՝ Ելենա Սեմերջյանը, բողոքել են դատարանին, որ Երևանում իրենց բնակարանն օտարվել ու քանդվել է՝ հանուն շինարարական նախագծի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության խախտում է, որը վերաբերում է սեփականության պաշտպանությանը։

No comments: