Friday, June 19, 2009

ԼՂՀ ճանաչման հետագա ձգձգումը կարող է թանկ նստել

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումներին եւ նրանց լավատեսական հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձություներն անբարենապաստ հունով են ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքական մեկնաբան, Analitika.at.ua վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը: Նրա կարծիքով, Անկարան օգտագործում է հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցություններն որպես ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու հնարավորություն, իսկ Բաքուն փորձում է ձեւավորել այսպես կոչված Ղարաբաղի ստվերային կառավարություն` պահանջելով նրանց մասնակցությունը բանակցություններին, ինչն ակնհայտ մարտահրավեր է: «Այս ամբողջ ֆարսը վարկաբեկում է բանակցային գործընթացը: Իրադարձությունների տրամաբանական շարունակությունը պետք է դառնա Երեւանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, եւ միայն դրանից հետո շարունակել բանակցությունները: ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը հատկապես արդիական է Ադրբեջանի կողմից այսպես կոչված Ղարաբաղի ստվերային կառավարության ստեղծումն է: ԼՂՀ ճանաչման հետագա ձգձգումը կարող է թանկ նստել ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի համար: Հայկական կողմը պետք է իրատեսորեն գնահատի Բաքվի դիրքորոշման անհամարժեքությունը եւ ԼՂՀ-ի անկախության ճանաչմամբ ընդդիմադիրրներին կանգնեցնել 15-ամյա վաղեմության իրադարձությունների անդառնալիության փաստի առջեւ»,-ասել է Հակոբյանը:

No comments: