Monday, August 10, 2009

Անկարգություններ ամերիկյան և բրիտանական բանտերում. կան տուժածներ

Tert.am.10-8-09- ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Չինո քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 40 բանտարկյալ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ամերիկյան որոշ լրատվամիջոցների հաղոդրմամբ՝ անկարգությունների հետևանքով վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 55 բանտարկյալ: Մոտ 80 ոստիկան փորձել է վերջ տալ անկարգություններին: Բանտարկյալները հրդեհել են բանտի յոթ շենքերից մեկը: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում բանտարկյալներն անկարգություններ են կազմակերպել օրաբաժնի կրճատման պատճառով, որը բրիտանական կառավարությունը նախաձեռնել էր շարունակվող տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով: Ինչպես տեղեկացրել են Էշվիլ բանտի ներկայացուցիչները, բանտարկյալներն այրել են երկու մասնաշենք: Անկարգություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 300 մարդ, որոնցից 80-ին հետագայում ստիպված են եղել տեղափոխել այլ բանտեր:

No comments: