Monday, August 10, 2009

ՎԻՇՏ ԱՆՉԱՓԵԼԻ

ՎԻՇՏ ԱՆՉԱՓԵԼԻ Ձոն 7908 չվերթի զոհերին Վ աթսունութ ու հարյուր ուղեւորներ ճամփա ելան, Ի րենց հայացքները հառած դեպ քաղաք Երեւան, Շ տապ չվում էին իղձ ու երազ պահած մտքում, Տ անելով գգվանք ու կարոտ սիրտ դեպ հայրենի տուն… Ա պա հանկարծ ողջ տարերքը, խոր խավարը պատեց, Ն որաբողբոջ ծաղկով կանաչ դաշտը մոխրով ծածկվեց, Չ արաշունչ հռնդյունը գուժեց բոթը անմահների, Ա պրիլն ասես նորից եկավ քրքրելու սիրտը հայի, Փ որձանք ու ցավ տեսած ազգից՝ անմեղ զոհեր նորից խլի… Ե ղերաբախտ ահել-ջահել, մանուկ ու պատանի, Լ ռեն անհունում հավետ ընկած գիրկը չար բախտի, Ի մի ձուլվելով քայլեն դեպի ճամփան հավերժի… Ա. Բաբայան 15 .07.2009թ.

No comments: