Monday, August 10, 2009

Վրացական իշխանությունները սադրանք են նախապատրաստում բանտում Վահագն Չախալյանի նկատմամբ

«Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը: Այդ տեղեկության հավաստի լինելն անուղղակի կերպով ապացուցվում է այն փաստով, որ 2009թ. հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի №8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի №2 ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ ավելի բարենպաստ են: «Երկիր» միությունը հայտարարում է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա: «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից երաշխավորել Վահագն Չախալյանի անվտանգությունը`այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկության նախկին վայր: «Երկիր» միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

No comments: