Wednesday, August 12, 2009

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից գեղանկարներ են անհետացել

Tert.am.11-8-2009- Երեկ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որ հուլիսի 29-ին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 գեղանկարներից 3-ը՝ Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» և Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները բացակայում են: Ոստիկանության աշխատակիցները պարզել են մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետևանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ:

No comments: