Monday, January 16, 2012

Օբաման Էրդողանը խոսել են Սիրիայի և Իրանի մասին

HayNews.am. 16-1-2012- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` վերջին իրադարձությունները Սիրիայում եւ Իրանում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Ինչպես ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդները կրկին իրենց աջակցությունն են հայտնել «ժողովրդավարություն պահանջող սիրիացի ժողովրդի օրինական սպասումներին եւ քննադատության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը` խաղաղ բնակիչների դեմ ուժ կիրառելու համար»: Օբաման եւ Էրդողանը անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային ծրագրին, Իրանի եւ միջազգային հանրության հնարավոր բանակցություններին, որոնց միջնորդ կարող է հանդես գալ Թուրքիան:

No comments: