Saturday, August 8, 2009

Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անընդունելի է Հայաստանի համար. փորձագետ

HayInfo.7-8-2009- Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտութոյան կարգավորման գործընթացին անընդունելի է Հայաստանի համար, հայտարարեց թուրքագետ, Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դասախոս Ռուբեն Մելքոնյանը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Իրավական տեսանկյունից ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անօգուտ է այն դեպքում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանհերի կազմում ընդգրկվի Թուրքիան»,- ասաց Մելքոնյանը։ Փորձագետը նշեց նաև, որ վերջերս նկատվող ռուս-թուրքական մերձեցումը պետք չի կապել ղարաբաղյան խնդրի հետ, քանի որ այս երկու երկրների միջև համագործակցությունը բացառապես տնտեսական բնույթ է կրում։ Միաժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում պետք է մտածեն այն ուղղությամբ, որ առաջին անգամ Թուրքիայում ռուս մասնագետների աջակցությամբ կարող է կառուցվել ատոմակայան, որը լուրջ մրցակից կդառնա ՀԷԿ-ի համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

No comments: