/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - «Թուրքական հասարակության մեջ հայի բավական բացասական կերպար է ձեւավորվել, ինչը խորը արմատներ ունի: Հայերի հանդեպ թուրքական հասարակության վատ վերաբերմունքը խորանում է պաշտոնական գաղափարախոսության եւ համապատասխան ուսումնական ծրագրերի միջոցով»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Լրագրողների հարցին այն մասին, թե ինչ է ձեռնարկում Թուրքիայի հայկական համայնքը իրադրությունը շտկելու համար, նա պատասխանել է, որ թուրքահայերն այդ պետության լավ քաղաքացիներ են, բայց նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի շտկեն հայի խեղաթյուրված կերպարը:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիայում ցանկացած հայ, որը կտրուկ դիրքորոշում կբռնի, առաջին հերթին կդառնա թուրքական հասարակության եւ պետական ապարատի թիրախը: Վերը ասվածի հետ կապված նա հիշեցրել է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին, որը սպանվեց թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին:
Ռ.Մելքոնյանը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի հայկական համայնքը բավական ծանր դրության մեջ է եւ վախենում է բարձրացնել իր ազգային նույնության հարցը: «Այդ իրադրությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ Թուրքիայում ՀԱԵ Կոստանդնուպոլսյան պատրիարքարանի ղեկավարը ծանր հիվանդ է եւ նրա պաշտոնը զբաղեցնող արքեպիսկոսպոս Արամ Ատեշյանը բավականաչափ խարիզմայով օժտված չէ, որպեսզի միավորի թուրքահայերին»,- ամփոփել է Մելքոնյանը:
Saturday, August 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment