Tuesday, August 11, 2009

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորափոխադրումներն այս տարի նվազել են

Զվարթնոց» օդանավակայանն այս տարի փոխադրել է 753 հազար 443 ուղևոր` 2008 թ-ի նույն ժամանակահատվածի 770 հազար 605-ի փոխարեն: Այս տարվա 7 ամիսներին իրականացվել է 4 հազար 624 թռիչք-վայրէջք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 հազար 844-ի փոխարեն: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին ասել են, որ նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն է ժամանել 362 հազար 489 ուղևոր` նախորդ տարվա հունվար-հուլիսի 360 հազար 772-ի փոխարեն: Մեկնած ուղևորների թիվը կազմել է 390 հազար 954` 2008 թ-ի 409 հազար 833-ի դիմաց: Այս տարի օդանավակայանով հանրապետություն ներմուծվել է 2 հազար 702 տոննա, առաքվել 1 992 տոննա բեռ:Վերոնշյալ ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանն իրականացրել է 100 թռիչք-վայրէջ` նախորդ տարվա 7 ամիսների 90-ի փոխարեն: Օդանավակայանով հանրապետություն է ժամանել 5 հազար 072, մեկնել` 7 հազար 236 ուղևոր:

No comments: