Tuesday, August 11, 2009

Լատվիայի նախագահը զգուշության կոչ է արել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում

/PanARMENIAN.Net/ 10.08.2009- «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքների ու սկզբունքների շրջանակներում»,- հայտնել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Նրա խոսքով, այդ հարցում չի կարելի շտապել, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում: «Մենք պետք է ուշադիր եւ զգույշ լինենք: Մենք չենք ցանկանում, որպեսզի բանակցություններն անարդյունք ավարտվեն»,- Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսին ասել է Լատվիայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը:

No comments: