Wednesday, August 12, 2009

ՀԱՐԹԱԿ ԴԵՍՊԱՆԻՑ ԱՌԱՋ

Lragir- 11-8-2009-Մեթյու Բրայզայի Ծաղկաձորում արված վերջին հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս: Դրանք որպես հարթակ ծառայեցին Ադրբեջանի դեսպան նշանակվելուց առաջ, ասել է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա կարծիքով, կարևոր էր Բրայզայի հայտարարությունը սկզբում 5 շրջանները, իսկ 5 տարուց մյուս երկուսն էլ վերադարձնելու մասին: Սրան որպես հակակշիռ պետք է հնչեցվեր Ղարաբաղի կարգավիճակի հաստատման ժամկետը, ինչը տեղի չունեցավ: Ադրբեջանը կարողացավ մեզ ծուղակի մեջ քաշել: Դրվել է ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, իսկ ժամկետ չի նշվում: Դա նշանակում է, որ հանրաքվեի ժամկետն անսահման կարող է ձգվել: Նման պայմաններում զարմանալի է իշխանություների լռությունը, ասել է Վարդան Խաչատրյանը: Վարդան Խաչատրյանի խոսքով, Հայաստանը ներքաշվել է Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ մեծ խաղի մեջ, և դրա ուրվագծերն արդեն երևում են: Կրկին անգամ մեր ներքին խնդիրները կարող են որպես մանրադրամ օգտագործվել մեծ տերությունների կողմից: Պատգամավորն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Սահմանը չի բացվի, քանի որ Ադրբեջանի ճնշումն անհաղթահարելի է Թուրքիայի համար, քանի որ Թուրքիայի համար Ադրբեջանը կապող օղակ է մերձկասպյան թուրքալեզու ժողովուրդների հետ, նշել է Վարդան Խաչատրյանը:

No comments: