/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պատմական հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: Այդ մասին Ծաղկաձորում կայացած «Եվրոֆորումում» հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը:
Ամերիկյան դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ կհատկացվի, իսկ նրա վերջնական կարգավիճակը կորոշվի որոշ ժամանակ անց հանրաքվեի ճանապարհով: «Հանրաքվեի ժամանակ կպահպանվի հայկական եւ ադրբեջանական բնակչությունների հավասարակշռությունը ԽՍՀՄ բնակչության անցկացրած վերջին մարդահամարին համապատասխան»,- ընդգծել է Բրայզան:
1989թ. ԽՍՀ բնակչության վերջին մարդահամարի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ) բնակվում էր 75% հայ եւ 23% ադրբեջանցի:
Saturday, August 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment