Sunday, May 13, 2012

Սարկոզին կհայտնվի կառույցում, որը Ցեղասպանության օրինագծի հարցում խանգարե՞ց իրեն

Zham.am. 12-5-2012- Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, ով արդեն 3 օրից հրաժեշտ կտա իր պաշտոնին, հնարավոր է դառնա Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ: Նման տեղեկություն տարածել է «Le Figaro» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին: Ըստ լրատվամիջոցի` Սարկոզին, ամենայն հավանականությամբ, համատեղելու է երկու աշխատանք՝ սեփական փաստաբանական գրասենյակի գործունեությունը երկրի գերագույն դատական ատյանում ծառայության հետ: Հիշեցնենք, մայիսի 6-ին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով, Սարկոզին պարտվել էր սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդին: Պարտությունն ընդունելուց հետո Սարկոզին հայտարարել էր, թե հեռանում է քաղաքականությունից և այլևս չի առաջադրվի երկրի գլխավոր պաշտոնի համար, ավելին չի գլխավորի իր ղեկավարած կուսակցությունը խորհրդարական ընտրություններում:Սակայն նկատենք նաև, որ Սարկոզին, զրկվելով անձեռմխելիությունից, կարող է ընկնել դատական քաշքշուկների մեջ իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման որոշ մութ հարցերի հետ կապված:

No comments: