Saturday, August 29, 2009

ԶՈՀԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑՆ ԵՆ

Ադրբեջանի Նախիջանի ինքնավար հանրապետության տարածքում անցկացվող զորավարժությունների ընթացքում Т-72 տիպի տանկի շրջվելու հետևանքով երկու զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական «Վեստի.ազ» և «Լենտ.ազ» կայքերը: Վերջինի մատուցմամբ, միջադեպի արդյունքում զոհվել են 1983 թվականին ծնված ենթասպա Ռամալ Շոֆերօղլու Յուսիֆովն ու 1979 թվականին ծնված շարքային Ռահիբ Ալիմօղլու Գադիմլին: Աղբյուրի հավաստմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Իր հերթին «Վեստի.ազ»-ը հաղորդում է, որ երկրորդ զոհը սպա է, իսկ շարքային մեկ զինծառայող ծանր վնասվածքներ է ստացել: Ըստ կայքի, Т-72 տանկը ադրբեջանական զինված ուժերը ձեռք են բերել 2008 թվականին (տեխնիկան վաճառած երկրի անունը չի հրապարակվում): Ուշագրավը տվյալ դեպքում այն է, որ արդեն երկրորդ անգամ ադրբեջանական զինված ուժերի ուսումնական զորավարժություններն ուղեկցվում են մարդկային զոհերով: Հիշեցնենք, որ հունիս ամսին Գյանջա քաղաքաի մերձակայքում` զորավարժությունների ժամանակ, ադրբեջանական բանակի սերժանտը անզգույշ կրակահերթով սպանել էր իր մի քանի նորակոչիկ ծառայակիցներին: Աղբյուր` Panorama.am -28-8-2009

No comments: