Saturday, October 3, 2009

Հայաստանը հետաքրքիր կլիներ Nabucco-ի համար միայն իրանական գազի փոխադրման դեպքում. փորձագետ

Tert.am. 2-10-2009- Միջազգային հարցերի գծով Բորդոյի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Սամուել Լուսակը Day.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի մանսկացության հարցը Nabucco նախագծին: Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը նախագծին հազիվ թե կարելի է ակնակալել: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` դա նշանակում է, որ հարկավոր է նոր խողովակաշար կառուցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի միջով: Իսկ ինչո՞ւ. չէ՞ որ արդեն կա խողովակաշար Վրաստանի տարածքով»,- հայտարարել է Լուսակը: Ըստ փորձագետի` Հայաստանը կարող է հետաքրիքր լինել Nabucco-ի համար, եթե փոխադրի իրանական գազ: Հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագիրը` դա քիչ հավանական է: Այնպես որ Վրաստանը, Լուսակի խոսքով, մնում է Կասպից եվրոպական և համաշխարհային շուկաներ գազ փոխադրող գլխավոր երկիրը:

No comments: