Saturday, August 8, 2009

Վաֆա Գուլուզադե. Ռուսաստանը պարզապես երազում է Ադրբեջանին ու Հայաստանին կրկին բախելու մասին

/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը Կովկասում, որովհետեւ նրա շահերի մեջ չի մտնում այստեղ իրադրությունը կտրուկ փոխելը»,- հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Այ Սահակաշվիլին նրանց առաջարկում էր ամեն բան, անգամ ՀԱՊԿ անդամություն, նա որեւէ բանի հասա՞վ: Եւ դա չէր կարող ապրիորի, որովհետեւ այստեղ Ռուսաստանին ձեռնտու չէ խաղաղությունը, այստեղ նրան մշտական լարվածություն է հարկավոր, որպեսզի Միջին Ասիայի էներգակիրները Եվրոպա չհասնեն շրջանցելով իր տարածքը»,- ասել է նա: «Մենք նույնպես պետք է խուսափենք պատերազմից: Պատերազմը մեզ ձեռնտու չէ: Ռուսաստանն այժմ պարզապես երազում է Ադրբեջանին ու Հայաստանին կրկին բախելու մասին, որպեսզի կրկին ձուկ որսա պղտոր ջրում: Այդ սադրանքներին մենք ոչ մի դեպքում չպետք է ենթարկվենք: Իսլամը մեզ համբերություն է սովորեցնում, մենք պետք է դիմանանք եւ սպասենք մեր աստեղային ժամին, բայց առայժմ այն վրա չի հասել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքերը ծալած նստենք: Այդ ընթացքում մենք պետք է շարունակենք գրոհը բոլոր դիվանագիտական ճակատներում, ուժեղացնենք ռազմական համագործակցությունը Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի եւ ՆԱՏՕ-ի հետ եւ այնպիսի հզոր բանակ ստեղծենք, որպեսզի, երբ պահը հասունանա, կատարենք մեր առջեւ դրված խնդիրները: Իսկ այժմ պատերազմ ծավալելը ես սխալ որոշում եմ համարում»,- նշել է Վ.Գուլուզադեն, հաղորդում է 1news.az:

No comments: