Thursday, August 6, 2009

ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարարն առաջարկում է վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջը

/PanARMENIAN.Net/ 05.08.2009 - Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի նախագահ, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ գյուրջյանն առաջարկել է վերականգնել հայկական միջնադարյան մայրաքաղաքի` Անիի ավերակների մոտ գտնվող հին կամուրջը: ավերված կամուրջը գտնվում է Արաքս գետի երկու ափերին` մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը. «Մենք կարող ենք վերականգնել Արաքս գետի կամուրջը: Մենք կարող ենք միացնել երկու երկրներն այդ կամուրջի շնորհիվ եւ այն անվանել խաղաղության միջանցք»,- ասել է Գյուրջյանը: Իսկ ներկայումս ավերված Անին վերականգնվում է որպես «Օսմանյան կայսրության միջնադարյան ճարտարապետության» հուշարձան: Ոչ մի հիշատակում այն մասին, որ անին եղել է Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքը, չկա: Ավելին, Անի մտնելիս կանգնեցված է «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձան:

No comments: