Thursday, August 13, 2009

Ամերիկացուն ձերբակալել են հորանջելու համար

Tert.am-12-8-2009- ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակիչ 33-ամյա Քլիֆթոն Ուիլյամսին ձերբակալել են իր զարմիկի դատական նիստի ժամանակ հորանջելու համար: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Ուլիամսին մինչև վեց ամիս ազատազրկում է սպառնում` դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Դատական նիստի ժամանակ Ուիլիամսը, ականատեսների վկայությամբ ձգվել է և բարձրաձայն հորանջել: Դա առաջ է բերել դատավորի զայրույթը, ով կատարվածը համարել է անհարգալից վերաբերմունքի դրսևորում և դատական լսումները խափանելու փորձ: Արդյունքում, Ուիլյամսը ձերբակալվել է և այժմ գտնվում է բանտում` սպասելով իր գործի վերաբերյալ դատական նիստին: Ճիշտ է, նշվում է, որ դատավորը կարող է բաց թողնել մեղադրյալին, եթե վերջինս ներողություն խնդրի և ընդունի իր մեղքը:

No comments: