Wednesday, August 5, 2009

Ռիժկովը համոզված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները

HayInfo.4-5-09- ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կգտնեն ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղիները:Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Համոզված եմ, որ մենք կգտնենք միասին դուրս գալու ուղիները, առավել ևս՝ Հայաստանի հետ: Ես անկեղծ չէի լինի, եթե խոսեի ԱՊՀ որևէ այլ երկրի մասին, իսկ Հայաստանի մասին ես խոսում եմ մաքուր խղճով», - ասել է Ռիժկովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ընթացքում: Նրա խոսքերով՝ միայնակ անհնար է դուրս գալ ճգնաժամից: «Հասկացեք, որ Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև մյուս երկրները պարտավոր են որոշակի քաղաքականություն վարել, լրացնել միմյանց: Առանց այս ամենի ինչ-որ մեկը պարզապես կկորչի: Այսօր անհնար է նման հսկայական տնտեսական կապերով, որոնք վերաբերում են գրեթե ողջ տնտեսությանը, մնալ մի կողմում», - նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով՝ երկրների ուժեղ ինտեգրվածության պայմաններում ոչ ոք վակուումում չի ապրի: Ռիժկովը նաև նշել է ժամանակակից պայմաններում գիտության մեծ դերը: «Առանց գիտության մենք հաջորդ փուլ չենք անցնի», - ասել է նա՝ ավելացնելով, որ արտադրության և գիտության զուգակցմանը վերաբերող հարցերը քննարկվել են մարտին կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում: Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, չնայած փոքր չափերին և բնակչության ոչ մեծ քանակին, հսկա գիտական ներուժ ունի, իսկ հանրապետությունում գոյություն ունեցող գիտական ինստիտուտները կարող են շատ բան անել արտադրության համար:

No comments: