/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - ԱՄՆ վարչակազմի որոշումը` Մեթյու Բրայզային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում հենց Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուով փոխարինելու մասին, որը հանդիսանում է նաեւ Կոսովոյի անկախության ծրագրի հեղինակը, խոսում է այն մասին, որ ԱՄՆ մտադիր է լրջորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՄՀՄՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Համանախագահների փոխարինումը խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում բարդություններ են սպասվում, ինչպես նաեւ ճնշում կլինի հակամարտության կողմից»,- ասել է ռուս փորձագետը: Նրա խոսքով, մեծ մինուս է այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում հակամարտության կարգավորմանը: «Ես բազմիցս ասել եմ, որ Ղարաբաղը հապշտապ պետք է միանա բանակցությունների գործընթացին»,- ասել է Վլադիմիր Զախարովը:
Նա նաեւ նկատել է, որ պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության է պարտադրելու, խոսում են այն մասին, որ Բաքուն Արեւմուտքի լուրջ օժանդակությունից է օգտվում, հնարավոր է, դրանով էլ բացատրվում է ԱՄՆ վերջին որոշումը:
«Ուժերի վերախմբավորումը նշանակում է, որ ԱՄՆ մտադիր է լրջորեն զբաղվել այդ հիմնախնդրի լուծմամբ»,- ընդգծել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում այդ առիթթով խուճապը միանգամայն բնական է, քանի որ Բրայզան արդեն «փորձված» մարդ էր, իսկ այժմ նրանք չգիտեն, թե ինչ սպասեն:
Զախարովը նաեւ ասել է, որ Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելը միանգամայն հնարավոր է:
Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:
Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
Thursday, August 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment