Tert.am- 5-9-23009- Հայաստանի հավաքականը վեցերորդ պարտությունը կրեց ընտրական փուլում: 6 պարտություն 7 խաղից, իսկ սա նշանակում է, որ մեր ընտրանին պատմության մեջ ամենանհաջող ընտրական փուլն է անցկանցում: Եվ սա նախորդ ընտրական փուլից հետո, երբ Հայաստանի հավաքականը մի շարք փայլուն հանդիպումներ անցկացրեց` ուրախացնելով մեր երկրպագուներին:
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին մեր թիմը պարտվեց 0:2 հաշվով: Մեր մրցակիցը յուրաքանչյուր խաղակեսին մեկական գնդակ խփեց, չիրացրեց 11-մետրանոց հարվածը, բացի այդ մեկ անգամ մեր թիմին փրկեց դարպասաձողը: Մեր տղաները մեկ-երկու անգամ վտնագավոր հարվածներ կատարեցին հեոու տարածությունից, եվս երկու-երեք դեպքում սրություն ստեղծեցին մրցակցի տուգանային հրապարակում: Սակայն ակնհայտ երևում էր, որ մրցակիցը, ում առաջատար ֆուտբոլիստները եվրոպական բարձրակարգ թիմերում են հանդես գալիս, խաղամակարդակով բարձր են և լավ գիտեն իրենց անելիքը դաշտում: Բոսնիացիները եկել էին հերթական երեք միավորը վաստակելու հետնապահի հետ խաղում և կարողացան դա անել:
Իսկ մեր թիմից այս ընտրական փուլում, համենայն դեպս, սպասելիքներ չկան: Չորս օրից Հայաստանի հավաքականը կհանդիպի Բելգիայի հետ, իսկ հաջորդ ամսվա ընթացքում կխաղա Իսպանիայի և Թուրքիայի ընտրանիների դեմ:
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment