Thursday, September 3, 2009

Հարաբերությունների հաստատման դեպքում ստիպված չենք լինի կառչել Ռուսաստանից, Հակոբ Չաքրյան

Tert.am. 2-9-2009- Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման և հարաբերությունների զարգացման վերաբերյալ նախաստորագրված Արձանագրությունների մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում իր կարծիքը հայտնեց թւորքագետ Հակոբ Չաքրյանը: «Այս Արձանագրությունները միանշանակ չեն գնահատվել նաև Թուրքիայում, էլ չեմ խոսում նաև ադրբեջանիցների մասին։ Արձանագրությունների հրապարակումը դեռ դիվանագիտական հարաբերություններ չի նշանակում, դա ցույց կտա ժամանակը։ Եթե Սերժ Սարգսյանը գնաց Թուրքիա, որոշ բաներ ավելի կհստակեցվեն և կկարողանանք կռահել, թե հետագա քայլերն ինչ են լինելու: Եթե անգամ ստորագրվեն այս Արձանագրությունները դա պետք է դրվի խորհրդարանների քննարկմանը։ Թուրքիայի ԱԺ-ի երկու կուսակցությունները դեմ են լինելու, Էրդողանի կուսակցության շարքերում էլ դեմ արտահայտվղոներ կլինեն։ Մեզ մոտ հնարավոր է ավելի հեշտ անցնի, բայց մեզ մոտ էլ այլ խնդիրներ կան, անընդհատ կապում են Հայոց Ցեղասպանությկան կամ Կարսի պայմանագրի հետ: Առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները չափից դուրս վերարծարծվում են, չի կարելի այդքան մեծ կարևորություն տալ այդ հարաբերություններին»,- նշեց Հակոբ Չաքրյանը: Թուրքագետի խոսքով՝ այդ հարաբերությունները Հայաստանին էլ են պետք այն առումով, որ մենք ստիպված չենք լինի կառչել Ռուսաստանից։ Կթուլանա մեր կախվածությունը Վրաստանից և անընդհատ չենք սպասի, թե երբ կթուլանա Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների լարվածությունը, որպեսզի կարողանանք Իրանի հետ անկաշկանդ համագործակցել: Հակոբ Չաքրյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա, կհաստատվեն հայ-թուքրական դիվանագիտական հաարբերություններ թե ոչ: «Բայց մի բան ակնհայտ է, որ այս Արձանագրությունների շնորհիվ կձերբազատվեն միջազգային ուժերի ճնշումներից»,- հավելել է Հակոբ Չաքրյանը:

No comments: